Մարզերին կտրամադրվի 5 մլրդ դրամ՝ հրատապ խնդիրներ լուծելու համար

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ տարբեր ոլորտներում ներկայացված 792 ծրագրերից հաստատվել են 668-ը:
varchapet-karen-karapetyan

Կառավարությունը 5 մլրդ դրամ կհատկացնի մարզերին՝ հրատապ խնդիրների լուծման համար: Վարչապետը հանձնարարել է այդ գումարները կառավարել շատ խիստ, բաց, թափանցիկ: Վստահեցրել է, որ ծրագրերի իրականացման արդյունքներով լրացուցիչ գումարներ եւս հատկացնելու են՝ հաշվի առնելով կատարված աշխատանքների էֆեկտիվությունն, արագությունը, թափանցիկությունը:

Քննարկել են նաեւ մարզերի զարգացման հնգամյա ծրագրի ընթացքը: Այն իրենցից ներկայացնում է 13 ոլորտի իրական վերլուծություն՝ դեմոգրաֆիա, բնական պայմաններ, քաղաքային զարգացում, տրանսպորտ եւ կապ, հանրային ենթակառուցվածքներ, ներքին արտադրանք եւ եկամուտներ:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ տարբեր ոլորտներում ներկայացված 792 ծրագրերից հաստատվել են 668-ը:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*