22 միլիոն 683 հազար դրամ կհատկացվի ոստիկանությանը` համակարգչային սերվերի եւ ծրագրային փաթեթի համար

Դրանք անհրաժեշտ են ընտրություններից առաջ՝ նախագրանցման ժամանակ, քաղաքացիների 2 ձեռքի բոլոր մատների մատնադրոշները վերցնելու համար
karavarutyun

Կառավարությունը իր պահուստային ֆոնդից 22 միլիոն 683 հազար դրամ կհատկացնի ոստիկանությանը` համապատասխան համակարգչային սերվեր եւ ծրագրային փաթեթ ձեռք բերելու նպատակով: Դրանք անհրաժեշտ են ընտրություններից առաջ՝ նախագրանցման ժամանակ, քաղաքացիների 2 ձեռքի բոլոր մատների մատնադրոշները վերցնելու համար, նույնականացման քարտ եւ կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի հայտերը մուտքագրելիս:

Այդ գործընթացը նախատեսվում է, որ մեկնարկելու է սեպտեմբերի 1-ից, իսկ ծրագրային նոր լուծումները ներդրվելու են մինչեւ օգոստոսի 20-ը:

Հիշեցնենք, որ այս նորամուծությունը պայմանավորված է նոր Ընտրական օրենսգրքով, որի շուրջ իշխանությունն ու ընդդիմությունը եկել են համաձայնության:

*

*