Կառավարությունը հաշվետվություն կներկայացնի գնաճի և դրա ազդեցության վերաբերյալ

Ասաց վարչապետը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին:
karen-karapetyan
Լուսանկարն՝ Արմենպրեսի

Հայաստանի կառավարությունը վերջին շրջանում արձանագրված գնաճի և դրա ազդեցության վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին: «Սակայն ես նշեմ, որ մենք ունենք 7.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ, որը մեր տարածաշրջանում ամենաբարձրն է, և ունենք 2.5 տոկոս գնաճ, որն ամենացածրն է:  Անգամ գնաճ կա այնպիսի երկրներում, որտեղ պետությունը ուղղակիորեն ազդեցություն ունի ապրանքների գների վրա՝ Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան»,- նշեց վարչապետը:

Նա հավելեց, որ գնաճի պատճառները երկուսն են՝ արտաքին գործոններ, որի վերաբերյալ կառավարությունը պարզաբանումներ տվել է, և կառավարության քայլերը, որոնք հանգեցնում են գների բարձրացման:

*

*