ՀՀ կառավարության անդամները երդվեցին

Առաջինն ամբիոնին մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
karavarutyun

Նախագահական նստավայրում, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, հունվարի 30-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը:

Առաջինն ամբիոնին մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ընթերցեց երդման տեքստը.

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Այնուհետ հերթով երդվեցին կառավարության մյուս անդամները:

Երդման արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց վարչապետին և կառավարության անդամներին:

pashinyan-armen-sargsyan

 

 

*

*