Ցուցարարները ՀՀ կառավարության շենքի մոտ են, իսկ ներսում ճեպազրույցներ են

Փորձում են փակել Հանրապետության հրապարակի երթևեկությունը...
pashinyan

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները ՀՀ կառավարության շենքի մոտ են: Շենքում ընթանում է կառավարության նիստը: Շենքը ոստիկանական մի քանի շարքով առանձնացվել է հավաքի մասնակիցներից:

Մինչ կառավարության շենքի մոտ գալը՝ Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները երթ էին անցկացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ մեծ երթուղով, ապա հանգստացել էին Մանկական այգում:

Նրանք կառավարության շենքի մոտ փորձում էին փակել Հանրապետության հրապարակի երթևեկությունը:

Իսկ այդ պահին կառավարությունում ճեպազրույց էր տալիս Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

*

*