Կառավարությունը շահագրգռված է չինական կապիտալի՝ հայաստանյան շուկա ներգրավմամբ

Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին...
despan

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինին:

Կարեն Կարապետյանը կարևորել է հայ-չինական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է չինական կապիտալի՝ հայաստանյան շուկա ներգրավմամբ: Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկու երկրներն ունեն փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ, հաշվի առնելով նաև բիզնեսի համար մեր երկրի հնարավորությունները՝ ԵԱՏՄ, եվրոպական և իրանական շուկաներ դուրս գալու հանգամանքը:

Իր հերթին, դեսպան Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանը ևս կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդումը և ընդգծել, որ այսօր կան լայն հնարավորություններ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն ծրագրեր ֆինանսավորելու համար:

Հանդիպմանը քննարկվել են նաև նոր «Մետաքսի ճանապարհ» ծրագրին Հայաստանի հնարավոր ներագրվմանն ու հայ-չինական հարաբերություններին առնչվող այլ հարցեր:

*

*