Հայաստանում ԱԺ ընտրությունները կիրականցվեն մատնահետքերով — Երկիր Մեդիա

Հայաստանում ԱԺ ընտրությունները կիրականցվեն մատնահետքերով

Սարգսյանը սակայն լավատեսոթյունը չի կորցնում: Ասում է՝ եթե այս անգամ չիրականցվի փոփոխությունները, դա հնարավոր կլինի արդեն 2022 թվականի ընտրություններին:

Օրենսդիրի հաստատումից ու անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելուց հետո,՝ նախնական էլեկտրոնային գրանցման համակարգով: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը մանրամասնեց ընտրական օրենսգրքում կատարվող հնարավոր փոփոխությունները:

Առաջարկում են նույնականացման քարտ չունեցող եւ քարտի համար չգրանցված քաղաքացիներին չընդգրկել ընտողների ցուցակում, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի: Քվեակության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքի միջոցով՝ մատանահետքերով:
«Եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չհայտարարի, որ անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների համար ֆինանսական միջոցներն առկա են, ապա նախագիծը չեղյալ կհամարվի»,- հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

Չնայած կառավարությունը հավանության արժանացրեց նախագծի փաթեթը, այդուամենայնիվ, վարչապետը որոշակի մտահոգություններ ունի:

«Սեպտեմբերի մեկը ողջամիտ ժամկե՞տ է. արձակուրդներ են եւ միջազգային կառույցները պետք է ֆինանսավորման խնդիր լուծեն»,- հարցրեց վարչապետը:

Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն հստակեցրեց, թե կառավարությունն ընդառաջ է գնացել ընդդիմության առաջարկություններին, քաղաքացիական հասարակության գաղափարներին, լուրջ փաթեթ է ընդունել,եւ որ փոփոխությունները կյանքի կոչելու համար լուրջ ֆինանսավորում է անհրաժեշտ: Այս ուղղությամբ էլ փորձում են ընդահնուր հայտարար գալ պոտենցիալ դոնորների հետ: Իսկ ծրագիրը գնահատվել է 16 մլն դոլար:

«Նույնիսկ դրանից հետո շատ մեծ ջանք է իրոք պետք լինելու, որպեսզի ծրագիրն իրականանալի դառնա»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Որին վարչապետը պատասխանեց՝ «Ես հենց դա եմ ասում, սեպտեմբերի մեկը ողջամիտ ժամկետ չէ»:

Խոսքը վերաբերում է 1.5 միլիոն ընտրողի մատնահետքը հավաքելուն, որը հսկայական աշխատանք է, եւ ծրագրի հաստատման դեպքում 7-8 ամսում այդ գործընթացը պետք է իրականացվի:

Սարգսյանը սակայն լավատեսոթյունը չի կորցնում: Ասում է՝ եթե այս անգամ չիրականցվի փոփոխությունները, դա հնարավոր կլինի արդեն 2022 թվականի ընտրություններին:

 

 

*

*