Կառավարությունը նիստ է անում, ցուցարարները՝ բողոքի ակցիա

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները Հանրապետության հրապարակում են։
vostikan-karavarutyan-masnashenq (1)

ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց:

Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել Ազգային ժողովի նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով և սկսել ձևավորել կառավարության նոր կազմը: Արդեն իսկ հայտնի է, որ ՀՀ առաջին փոխվարչապետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, փոխվարչապետեր՝ Արմեն Գևորգյանն ու Վաչե Գաբրիելյանը: Իրենց պաշտոններում վերանշանակվել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Կառավարության գլխավոր մասնաշենքն ու կառավարական մյուս մասնաշենքերը գտնվում են ոստիկանական ուժեղացված հսկողության տակ։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները Հանրապետության հրապարակում են։ Հիշեցնենք, որ այնտեղ ժամը 19-ին նախատեսված է հանրահավաք սկսել։

serj-sargsyan-karen-karapetyan-armen-gevorgyan-vache-gabrielyan-kar-arajin-nist2

*

*