Կառավարության նիստը տևեց մոտ 20 րոպե

ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության անդամները ծափահարություններով ճանապարհեցին Արտակ Զեյնալյանին:
karavarutyun

Կառավարության այսօր՝ հունիսի 13-ին հրավիրված նիստը տևեց մոտ 20 րոպե։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 19 հարց, որից 15-ը՝ չզեկուցվող:

«Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ անցկացնում ենք առանց արդարադատության այժմ արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի: Ես ուզում եմ պարոն Զեյնալյանին շնորհակալություն հայտնել մեր կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել: Վստահ եմ, որ Արտակ Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման և պետության հետագա զարգացման ու շինարարության գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության անդամները ծափահարություններով ճանապարհեցին Արտակ Զեյնալյանին:

Կառավարության օրակարգը սպառելուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ նիստից հետո պետք է դռնփակ ռեժիմով քննարկեն աշխատանքային հարցեր։

*

*