Մեդվեդեւ. «Բանակցությունները արդյունավետ էին»

Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդեւը հանդես են եկել հայտարարություններով

Կառավարությունում պատվիրակությունների ընդլայնված նիստից հետո ՀՀ և ՌԴ վարչապետները հանդես են եկել հայտարարություններով։

Կարեն Կարապետյանն ասաց, որ երկրների միջև համագործակցությունը տարեցտարի խորանում է. «Աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում, զարգացման մեծ ուժ կա և մեր բանակցությունները միշտ եղել են կառուցողական ու արդյունավետ»:

Դմիտրի Մեդվեդևը նշեց, որ Կարեն Կարապետյանից ավելի կարճ կխոսի, թեև դա չի նշանակում, որ բանակցություններում որևէ սխալ բան է եղել: «Բանակցությունները արդյունավետ էին: Թեև այս տարի լրանում է հայ-ռուսական հարբերությունների 25-ամյակը, բայց մենք երկար տարիների համագործակցության պատմություն ունենք: ՌԴ-ն համարվում է Հայաստանի գլխավոր գործընկերը, մենք համագործակցում ենք տեղեկատվական տեխոնոլգիաներից մինչև էներգետիկայի ոլորտներ: Բացի այդ, նոյեմբերին Ռուսաստանում կանցնկացվեն Հայաստանի օրեր»,- ասաց ՌԴ վարչապետը:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*