«Եթե Ղարաբաղի հարցում ձախողենք, ապա ձախողելու ենք բոլոր գործերը Հայաստանում»

«Վերջին լուրջ խոսակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրով տեղի է ունեցել օգոստոսի 10-ին»,- ընգծել է Սերժ Սարգսյանը:
Serj-Sargsyan (1)

Հայաստանի բոլոր կիսատ գործերը պայմանավորված են իրավիճակով Ղարաբաղում: Նման հայտարարությամբ Արցախում մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եթե մենք այստեղ ձախողենք, ապա ձախողելու ենք բոլոր գործերը Հայաստանում»,- ասել է Նախագահը:

Հենց դրանով է պայմանավորված, որ յուրաքանչյուր տարեվերջին Սերժ Սարգսյանն այցելում է առաջնագիծ, իրականացնում իրավիճակի գնահատում:

ՀՀ Նախագահի` Արցախում լինելն ուրիշ ոչնչով պայմանավորված չէ, քանի որ առաջնագծում առանձնակի լարվածություն չկա, սակայն բանակցային գործընթաց էլ չկա:

«Վերջին լուրջ խոսակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրով տեղի է ունեցել օգոստոսի 10-ին»,- ընգծել է Սերժ Սարգսյանը:

*

*