Լավրով. «Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»

Ղարաբաղի խնդրի կարգավորումը ռազմական ճանապարհ չունի եւ կողմերը պետք է շարունակեն բանակցությունները։

«1994 թվական կողմերի միջեւ կնքված հրադադարի համաձայնագիրն անժամկետ է եւ այն պետք է պահպանեն ու իրականացնեն կողմերը»,- այսօր ՀՀ ԱԳ նախարարությունում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա եւս մեկ անգամ կրկնեց, որ Ղարաբաղի խնդրի կարգավորումը ռազմական ճանապարհ չունի եւ կողմերը պետք է շարունակեն բանակցությունները՝ կարգավորման ուղղությամբ։ Լավրովի խոսքով, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան կարեւոր է վստահության ամրապնդման միջոցների, հրադադարի խախտման հետաքննական մեխանիզմների ներդման ձեռնարկները կյանքի կոչելը, որոնք 2011-ին համաձայնեցվել են երկու երկրների նախագահների հետ։

Լավրովը նաեւ հերքեց ռուսական ԶԼՄ-ներում տարածվող այն լուրը, թե Հայաստանը եւ Ադրբեջանը մերժել են Կազանի փաստաթուղթը։

«Ձեր հարցին իմ պատասխանը շատ պարզ է։ Հայաստանը չի հրաժարվել Կազանի փաստթղթից»,- լրագրողների հարցին ի պատասքան ասաց Լավրովը։

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւս նշեց, որ Հայաստանը չէ, որ մերժել է Կազանի, դրանից առաջ էլ Սոչիի, իսկ ավելի վաղ՝ 10 տարի առաջ էլ Փարիզի փաստաթուղթը։

Իսկ խնդրի վերաբերյալ Թուրքիայի ներկայիս իշխանությունների վերջին հայտարարությունները Լավրովը համարում է բացարձակապես անընդունելի:

«Եսկարծում եմ, որ Թուրքիայի ղեկավարության կողմից հնչեցրած հայտարարություններըբացարձակապես ընդունելի չեն մեկ շատ հստակ պատճառով, քանի որ դրանք ոչ թե  խաղաղությանկոչեր են, այլ պատերազմի»,- ասաց նա։

Լավրովը հավելեց, որ պաշտոնական Անկարայի հայտարարությունները հակամարտությունը ռազմական ուժով լուծելու կոչեր էին, ինչն արմատապես հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության դիրքորոշմանը:

«Ցավոք, արդեն համակերպվել ենք Թուրքիայի ներկայիս իշխանությունների նմանատիպ երևակայություններին»,- ավելացրեց պաշտոնյան:

*

*