ՀԱՊԿ ԱԳ նախարարները Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարություն են տարածել

Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի...
hapk-agn

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։

«Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:

Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Ղրղզական Հանրապետություն արտաքին գործերի նախարար
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար
Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար»

*

*