Ջոն Քերին կմասնակցի ԼՂ-ի հակամարտության առնչությամբ Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպմանը

ԱՄՆ պետքարտուղարը Ավստրիա կատարելիք այցի շրջանակներում կմասնակցի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը...
Jon-qeri

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Ավստրիա կատարելիք այցի շրջանակներում կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ պետքարտուղարության հաղորդագրությունից, Ջոն Քերին կայցելի Սաուդյան Արաբիա, Ավստրիա, Բելգիա, Բուրնա և Վիետնամ մայիսի 14-26-ին:

Մայիսի 15-16-ին նա կլինի Սաուդյան Արաբիայի Ջադա քաղաքում երկրի կառավարության պաշտոնյաների հետ քննարկելու երկկողմ ու տարածաշրջանային խնդիրները: Մայիսի 16-17-ին կայցելի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, որտեղ նա կմասնակցի Լիբիայի հարցով Իտալիայի արտաքին գործերի ղեկավարի հետ նախարարական հանդիմանը:

Նա նաև կմանակցի Սիրիայի աջակցման միջազգային խմբի նախարարական հանդիմանը, որպեսզի հաստատեն հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, քննարկեն հումանիտար աջակցությունը երկրի բոլոր տարածքներում բնակվողների հասցնելու եղանակները, ինրպես նաև քաղաքական բանակցություններին արագ ընթացք տալու ուղիները: Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ ԱՄՆ-ն կհյուրընկալի Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Մայիսի 18-21-ին Քերին կլինի Բրյուսելում, մայիսի 22-ին` Բուրնայում, իսկ նույն ամսի 22-25-ին կայցելի Վիետնամ, ուր կմիանա նախագահ Օբամայի գլխավորած պատվիրակությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

*

*