ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության...
sargsyan-qery

Արցախյան խնդիրը հայ-ամերիկյան բարձր մակարդակով հեռախոսազրույցի թեմա է դարձել։ Հայաստանի նախագահի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ հեռախոսազրույցի նախաձեռնողն ամերիկյան կողմն է։ Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Այլ մանրամաներ չեն հաղորդվում։

Երեկ էլ Սերժ Սարգսյանը հադնիպել էր տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի արտգործնախարարի հետ։ Նույն օրն իր հերթին, ֆրանսիայի արտգործնախարարը ռուս իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո պատրաստակամություն էր հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել Փարիզում։

*

*