Ալեք Ենիգոմշյան. «Իրավիճակից դուրս գալու համար Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է հանդիպել, բանակցել»

Ժիրայր Սեֆիլյանի համար բնավ պարտադիր չէ, որ լինի «Սասնա ծռեր» խմբի պահանջը:
aleq-enigomshyan

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը Hetq.am-ի հետ զրույցում խոսել է հուլիսի 17-ին իշխանության, Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռեր» խմբավորման միջեւ սկսված բանակցությունների մասին:

Ըստ նրա՝ պահանջները, որ «Սասնա ծռերը» հայտնել է զորամաս մտնելու ժամանակ, ներկա պահի դրությամբ Ժիրայր Սեֆիլյանը պարտադիր չի համարում: Իրավիճակից դուրս գալու համար Ժիրայրը պատրաստ է հանդիպել, բանակցել, եւ այդ բանակցությունների թեման նա չի համարում Սերժ Սարգսյանի հեռացումը, որն առաջ էր քաշել այդ խումբը»,- ասել է Ալեք Ենիգոմշյանը:

«Ինձ իրավունք եմ տալիս ասելու, որ Ժիրայր Սեֆիլյանի համար բնավ պարտադիր չէ, որ լինի «Սասնա ծռեր» խմբի պահանջը: Այդ պահանջները պնդելու խնդիր չկա: Ես «Սասնա ծռերի» անդամների առումով չեմ կարող ասել, թեպետ հանդիպել եմ: Ինչ-որ ես ասում եմ, դա վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանին: Այս իրավիճակից դուրս գալու համար Ժիրայրը պատրաստ է հանդիպել, բանակցել, եւ այդ բանակցությունների թեման Ժիրայրը չի համարում Սերժ Սարգսյանի հեռացումը, որը դրվել էր խմբի կողմից: Հույս ունեմ, որ երկուստեք հնարավոր կլինի հանգել ողջամիտ լուծման եւ վերջ տալ ճգնաժամային իրավիճակին, որը հօգուտ երկրի չէ»,- ասել է Ալեք Ենիգոմշյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները