«Ժառանգություն»-ը շնորհավորել է ազատ և թափանցիկ ընտրությունների կապակցությամբ

Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար...
qveatup-yntrutyunner

«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով հայտարարություն է տարածել, որում շնորհավորել է երևանցիներին և Հայաստանւ Հանրապետության քաղաքացիներին:

««Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ հատկապես երեւանցիներին՝ մեր պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ եւ օրինական ընտրությունների կապակցությամբ:

Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար եւ անկախ թե ով հաղթեց այս ընտրություններում, սա կարող է դառնալ նոր սկիզբ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի եւ երաշխիքը՝ նախկինին այլեւս երբեք չվերադառնալու:

Մենք նաեւ շնորհավորում ենք նախընտրական արշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, հատկապես «Իմ քայլը» դաշինքին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ պարոն Հայկ Մարությանին՝ այս կարեւոր միջոցառումը իրենց մասնակցությամբ կայացնելու համար եւ ամենաբարին մաղթում նրանց բոլորին»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն»-ը ստացել է 0.75 տոկոս ձայն։

*

*