Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր «մահացու» մեղքերի մասին

Լրագրողների հետ էր հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանը։
raffiasulis

«Ես շատ մեղքեր ունեմ՝ շատ եմ ուտում, շատ եմ խմում, ժպտում ու սիրում»,-լրագրողների հետ հանդիպումն այսպես սկսեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ։

Անդրադառնալով ներկուսակցական խնդիրներին,  նա հայտարարեց, որ «Ժառանգությունում», ինչպես եւ գյուղատնտեսությունում, «էտ է սկսվել»։ Ապա,  չնայած ափսոսանք հայտնեց, որ կուսակցությունից հեռացել են Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանը, բայց եւ նշեց, որ դա պետք էր եւ կուսակցությանը, եւ հենց իրենց՝ հեռացողներին։

Հիշեցնենք, որ անցած կիրակի օրը տեղի էր ունեցել կուսակցության 11-րդ համագումարը, որտեղ վարչության նախագահ էր վերընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները