«Ժառանգություն»-ը քարոզարշավը շարունակել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

«... իշխանությունը ձերն է լինելու և հաշվետու է լինելու ձեր առջև»
jarangutyun

«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակել է ՔանաքեռԶեյթուն  վարչական շրջանում:

Կուսակցության համամասնական ցուցակի անդամները քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ շրջայց են կատարում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Րաֆֆի Հովհաննիսյանը շրջայցի ընթացքում շփվեց  քաղաքացիների հետ, լսեց նրանց խնդիրներն ու խոստացավ  ընտրվելու դեպքում լուծում տալ դրանց: Բակերից մեկում Հովհաննիսյանը կարճ զրույց ունեցավ քաղաքացիների հետ:

«Խնդրում եմ մանրամասն ծանոթացեք, ուսումնասիրեք բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը և ընտրեք նրան, ում ցանկանում եք, որովհետև սեպտեմբերի 23-ից հետո իշխանությունը ձերն է լինելու և հաշվետու է լինելու ձեր առջև»,- ասաց Հովհաննիսյանը:

 

*

*