«Ժառանգությունը» հրապարակել է իր նախընտրական ծրագիրը

«Պետք է աշխատենք, որպեսզի մեր հին ամրոցը դառնա համաշխարհային կարգի ժամանակակից մայրաքաղաք»
raffi-hovhannisyan

Սեպտեմբերի 23-ին նախատեսվող քաղաքապետի և ավագանու ընտրություններում 12 մասնակիցներից պաշտոնապես 5-րդ համարի ներքո գրանցված «Ժառանգություն» կուսակցությունն այսօր հրապարակեց մայրաքաղաքային իր ամբողջական ծրագիրը:

«Ժառանգության» ծրագիրը ներառում է հատվածներ, որոնք վերաբերում են քաղաքացիական իրավատեր ու հաշվետու կառավարմանը, համատիրությունների և քաղաքի զարգացման ծրագրերին, բնապահպանությանը, առողջապահությանը, կրթությանն ու մշակույթին, խաղաղությանն ու պաշտպանվածությանը, օրինական ու պատասխանատու կառուցապատմանը, անօթևանության բացառմանն ու  աշխատատեղերի բացման հրամայականին, մարդավայել կոմունալ սպասարկմանը և որակյալ հանրային ծառայություններին, բարեկարգ, լուսավոր փողոցներին ու ասֆալտապատ ճանապարհներին, հարմարավետ, մատչելի հանրային տրանսպորտին և բարենպաստ գործարար միջավայրին:

Հրապարակման առթիվ «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը կոչ է արել անմիջապես իրականացնել Երևան քաղաքի գույքագրման բազմաոլորտային վերլուծականը`ընդերքից մինչև նրա իրավասության տակ գտնվող յուրաքանչյուր տիրույթ, տարածք ու ծավալ:

«Երևանը ողջ Հայկական աշխարհի սիրտն ու նյարդային համակարգն է, և մենք բոլորս միասին պետք է աշխատենք, որպեսզի մեր հին ամրոցը դառնա համաշխարհային կարգի ժամանակակից մայրաքաղաք»,- ասել է Հովհաննիսյանը

*

*