«Ժառանգություն» կուսակցությունը վարչության նոր նախագահ ունի

Մարտի 31-ին տեղի է ունեցել «Ժառանգության» հերթական՝ 12-րդ համագումարը, որին մասնակցել է 112 պատվիրակ:
jarangutyun

«Ժառանգություն» կուսակցության վարչության նոր նախագահ է ընտրվել Անդրանիկ Գրիգորյանը, Նարինե Դիլբարյանն ընտրվել է փոխնախագահ, Վանիկ Ալեքսանյանը՝ քարտուղար: Ընտրությունները կայացել են  կուսակցության նոր վարչության անդրանիկ նիստում:

Մարտի 31-ին տեղի է ունեցել «Ժառանգության» հերթական՝ 12-րդ համագումարը, որին մասնակցել է 112 պատվիրակ:

Նոր վարչության կազմում ընտրվել են տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Ռշտուն Մարտիրոսյանը, Տաթևիկ Գամաղելյանը, Ստեփան Վարդանյանը և Նուբար Հակոբյանը, մանկավարժներ Անդրանիկ Գրիգորյանը, Մարիաննա Ոսկանյանը, Հայկ Գասպարյանը, Մերի Մաթևոսյանը և Արեգ Մկրտչյանը, բանասեր-լեզվաբան Նարինե Դիլբարյանը, ճարտարապետ Աշոտ Սաժումյանը, մանկաբույժ Հասմիկ Ավետիսյանը, լրագրող Վանիկ Ալեքսանյանը և ճարտարագետ Արմենակ Ստեփանյանը:

*

*