«Ժառանգություն» կուսակցությունը կողմ է Երևանում միասնական տրանսպորտային համակարգի ձևավորմանը

...երթևեկությունը վերականգնելու համար անհրաժեշտ է մետրոպոլիտենի կայարանների ավելացում:
ertughayin

Երևանի ավագանու «Ժառանգություն» կուսակցությունը կողմ է Երևանում միասնական տրանսպորտային համակարգի ձևավորմանը: Այս մասին «Երևանի հասարակական տրանսպորտի ճգնաժամը, ինչպե՞ս են տեսնում հարցի լուծումը քաղաքական ուժերը» թեմայով քննարկմանն ասաց Երևանի ավագանու «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Հովսեփ Խուրշուդյանը:

Նրա խոսքով՝ Երևանի կաթվածահար երթևեկությունը վերականգնելու համար անհրաժեշտ է մետրոպոլիտենի կայարանների ավելացում: «Մենք կարևորում ենք էլեկտրատրանսպորտի աննախընթաց զարգացումը, այդ թվում՝ վերգետնյա մետրոյի կառուցման հնարավորությունը»,- ասաց Խուրշուդյանը՝ հավելելով, որ էլեկտրատրանսպորտի ներդրումը կխթանի  նոր արդիականացված մեքենաների Հայաստան մուտքը, ինչպես նաև քաղաքի էկոլոգիական խնդիրների վերականգնումը:

Հովսեփ Խուրշուդյանն առանձնացրեց նաև ավտոկայանատեղիների հետ կապված խնդիրը, նշեց, որ անհապաղ պետք է վերանայվեն կարմիր գծերի համար վճարվող գումարները:

«Շատ ճիշտ կլինի, որ խցանումներից խուսափելու համար բաշխվեն քաղաքացիների աշխատաժամերը, իսկ ավելի ճիշտ կլինի որոշ պետական հիմնարկներ տեղափոխել քաղաքի ծայրամաս»,- հավելեց նա:

«Ժառանգություն»-ը կարևորում է նաև հանրային տրանսպորտի էլեկտրոնային չվացուցակների համակարգի ներդրումը եւ համապատասխան վահանակների տեղադրումը բոլոր կանգառներում: Համատարած Wi-Fi ունենալու պարագայում քաղաքացիները կարող են հետեւել յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի չվացուցակին:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները