Կայացավ 20-րդ ջահերով երթը

Ծիծեռնակաբերդի բարձունք հասնելուն պես երթի մասնակիցները միասնական աղոթք կբարձրացնեն:

Ազատության հրապարակից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնած` թվով 19-րդ ջահերով երթը: Այս տարի նույնպես Հայաստանի 18 համայնքում, այդ թվում` Երևանում, Ստեփանակերտում, Սպիտակում, ճամբարակում, Իջևանում, Վերին Կարմիրաղբյուրում և այլուր, գրեթե միաժամանակ  մեկնարկել է ավանդական դարձած` ջահերով երթը:

Ամեն տարի փոփոխվող ջահերի` այս տարվա նորույթը դրանց փակցված փոքրիկ եռագույնն է: Այս տարվա կարգախոսն է «Ամբողջական և արդար հատուցում»:

jaherov-2019

turqiayi-drosh-ayrel

*

*