Իվետա Տոնոյան․ Լուր գրողն ու պատվիրատուն գտնվել են անհավասարակշիռ վիճակում

Իվետա Տոնոյանն անդրադարձել է «Ժամանակ» թերթի հրապարակմանը։
iveta-tonoyan

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ժամանակ» թերթի հրապարակմանը։

««Ժամանակ» թերթն այսօր հերթական անգամ «փայլել» է զառանցանքի անգերազանցելի չափաբաժնով… Ինչ վերաբերում է ինձ աշխատանքից ազատելու մասին զառանցանքին: Սովորաբար նման ցածրորակ, էժանագին և զավեշտալի հրապարակումները չեմ մեկնաբանում, սակայն այս դեպքում բացառություն կանեմ: Ակնհայտ է, որ տվյալ լուրը գրողն ու առավել ևս պատվիրատուն գտնվել են, մեղմ ասած, անհավասարակշիռ վիճակում կամ հոգախանգարմունքի նոպա են ունեցել:

Ես իհարկե հասկանում եմ, որ հողաթափիկ ինֆուզորիայի հոգեբանություն ունեցող որոշ սուբյեկտներ, տենչալով իրենց համար խիստ ցանկալին իրականության տեղ հրամցնել, փորձել են նման ստահոդ լուրեր շրջանառել: Ստիպված եմ, սակայն, հիասթափեցնել նրանց: Հրապարակումը ծայրից ծայր զավեշտ է: Եթե ոմանք ինչ-որ բան այդպես էլ չեն կարողանում մարսել, ապա խորհուրդ կտամ դիմել բժիշկների օգնությանը, մոտակա դեղատնից գնել մարսողական պրեպարատներ կամ պարզապես սառը ջուր խմել: Ասում են ՝ օգնում է…»,- մասնավորապես գրել է Տոնոյանը։

*

*