«Ծառուկյան» դաշինքում ինքնաբացարկ չգրելու մասին թեկնածուների պնդումները բացարձակ սուտ են համարում. tert.am

Ըստ Իվետա Տոնոյանի՝ իրավապահներն անգամ կարող են սուտ մատնության մեղեդրանք ներկայացնել այդ անձանց․․․
iveta-tonoyan

tert.am— «Ծառուկյան» դաշինքում բացարձակ սուտ են անվանում նախօրեին կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմած իրենց ցանկի մի քանի թեկնածուների պնդումները, թե իրենք չեն գրել ինքնաբացարկի այդ դիմումները եւ իրենց հետ նույնիսկ չեն համաձայնեցվել նման դիմումներ ԿԸՀ տանելը: Այդ մասին  հայտարարել է Ծառուկյան մամուլի խոսնակ, եւ այդ դաշինքով Խորհրդարանի ապագա պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Դեռ ավելին, վերջինիս համաձայն, իրավապահներն անգամ կարող են սուտ մատնության մեղեդրանք ներկայացնել այդ անձանց, եւ մեկ ձեռագրաբանական ուսումնասիրությունն էլ բավարար կլինի դա ապացուցելու համար:

«Նրանք բոլորն են գրել ու ստորագրել այդ դիմումները, եւ այդ գործընթացը այնպես չէ, որ տեղի է ունեցել գաղտագողի կամ ծածուկ, մարդիկ են ներկա եղել եւ, կարծում եմ, պրիմիտիվ սուտ է կամ սեփական գործողություններն արդարացնելու ինչ-որ փորձ, ոչ ավելին»,-ասել է Տոնոյանը: Իսկ այդ գործողությունները, ըստ Տոնոյանի, «քաղաքական պայմանավորվածությունների խախտում են», քանի որ թեկնածուներից շատերը չեն ապահովել իրենց խոստացած քվեների քանակը։

«Այնպես որ, այս բոլոր իրադարձություններn այդ պայմանավորվածության խախտման հետեւանք ու արդյունք են»,- հավելել է Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը։

Խոսքն այն աղմուկի մասին է, որ դաշինի 12 թեկնածուներ բարձրացրին ինքնաբացարկի դիմումների հետ կապված եւ ԿԸՀ-ին նոր դիմումներ ներկայացրին, որով հայտնում էին, որ որ ցանկանում են մանդատը ստանալ: 8-ի հայտը բավարավեց, քանի որ նրանց քվեներն էին բավարարում պատգամավոր դառնալու համար։

*

*