Իտալիայի նախագահը կժամանի Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով...
serjio-matarela

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահներ Արմեն Սարգսյանի եւ Սերջիո Մատարելայի հանդիպումը:

Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները