Եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում իսրայելցի նախարարը

Նախատեսված են նրա հանդիպումները...
tsaxi-hanegbi-israyel-naxarar

Հուլիսի 25-ից 27-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է այցելելու Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին:

Նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի եւ կառավարության մի շարք անդամների հետ։

Այցի շրջանակներում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ։

 

*

*