Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամներն ամփոփել են Իսրայել կատարած այցը

Գործուղումը բավական ծանրաբեռնված է եղել:

Ազգային ժողովի հայ-իսրայելական բարեկամական խումբը վերադարձել է Իսրայելից: Պատվիրակության անդամները նշել են, որ գործուղումը բավական ծանրաբեռնված է եղել: 4 օրվա ընթացքում 15 հանդիպում են ունեցել, այդ թվում իշխանության եւ ընդդիմության, հայ համայնքի եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ:

Խումբն ընդհանուր առմամբ այցը հաջողված է գնահատել. քննարկել են հայ-իսրայելական համագործակցության բազմաթիվ ասպեկտներն ու երկուստեք բարձրաձայնել են իրենց մտահոգությունները:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*