Ցանկացած երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված Հայաստանը հստակ դիրքորոշում ունի. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարությունը
hh-agn-haytarrutyun-adrbejan

Ցանկացած երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված Հայաստանը հստակ դիրքորոշում ունի և այն չի փոխվել, քանի որ այդ զենքն օգտագործվում է ոչ միայն ռազմական թիրախներ խոցելու, այլ նաև խաղաղ բնակչության դեմ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով օգոստոսի 14-ին իսրայելական «Հաարեց»-ում հրապարակված այն տեղեկությունը, որ ադրբեջանական կողմը պահանջել է իսրայելական անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունից դրանք փորձարկել հայկական դիրքերի վրա:

«Խնդիրների մասին տեղյակ ենք, հետևում ենք դրանց: Գործընթացներ են ընթանում: Արցախի անվտանգության հետ կապված բոլոր գործընթացներին մենք ուշադիր հետևում ենք»,- նկատեց Բալայանը:

Անդրադառնալով Հայաստան-Իսրայել հարաբերությունների հարցին՝ ԱԳՆ խոսնակը նշեց. «Եթե ուշադրություն դարձնենք մեր դիվանագիտական շփումների աշխարհագրությանը, ապա այնտեղ ինչ-որ դինամիկա կնկատենք»:

*

*