Իսպանական Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում․․․
ispania-soriayi-qaghaqapetaran

Իսպանիայի Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում:

«Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։

Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիյա և Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին հետևել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին»,-նշված է գրառման մեջ:

*

*