Ռուս փորձագետը բացատրում է, ինչո՞ւ ՌԴ-ն «Իսկանդեր» վաճառեց Հայաստանին

ՀՀ ԶՈՒ վերազինումը հզոր զինատեսակներով շարունակ քննարկվում է ոչ միայն Հայաստանում ու Ադրբեջանում, այլեւ մեր տարածաշրջանից դուրս:

ՀՀ ԶՈՒ վերազինումը ժամանակակից հզոր զինատեսակներով շարունակ քննարկվում է ոչ միայն Հայաստանում ու Ադրբեջանում, այլեւ մեր տարածաշրջանից դուրս: Հայաստանը հենց օպերատիվ տակտիկական հրթիռային՝ «Իսկանդեր», «Սմերչ», «ԲՈՒԿ» համակարգերով` զգալիորեն գերազանցում է Ադրբեջանին: Հավանաբար հենց սա է ադրբեջանական հիստերիայի պատճառը: Նման համակարգ աշխարհում ոչ մի ուրիշ երկիր չունի:

Ինչո՞ւ Ռուսաստանը Հայաստանին նման զենք վաճառեց եւ ի՞նչ հնարավորություններ ունի «Իսկանդերը», Մոսկվայի մեր գործընկերների հետ հարցազրույցում մեկնաբանել է ռազմական ռուս փորձագետը Վիկտոր Լիտովկինը:

«Իհարկե, Հայստանը Ռուսատան համար առանձնահատուկ երկիր է աշխարհաքաղաքական առոմով, այն Անդրկովկասում Ռուսաստանի ամրոցն է, եւ եթե Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանին, ապա դա նշանակում է որ իրեն է պաշտպանում:

Ռուսատանը Հայաստանին տրամադրել է նման տեխնիկա, որպիսի ռազմական հավասարակշռություն պահպանի տարածաշրջանում, և ըստ իս՝ նման մոտեցումը խելացի է ու զուսպ ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլեւ ռազմական տեսանկյունից: Ռուսաստանի համար կարևոր է Անդրկովկասում խաղաղության ապահովումը, քանի որ այն իր հարավային սահման է։ Իսկ Ադրբեջանը հաստատ չի դադարելու փորձել ուժային մեթոդներով լուծել Ղարաբաղյան խնդիրը: Բայց այն, որ Ռուսաստանն ադրբեջանին զենք է վաճառում, նրա համար չէ, որ հարձակվի Ղարաբաղի վրա, այլ որպիսի Ադրբեջանը լինի Ռուսաստանի ազդեցության ներքո: Միևնույն է՝ Ադրբեջանը զենք գնելու է, եթե ոչ Ռուսաստանից, ապա, ասենք, Թուրքիայից կամ Ամերիկայից կամ Իսրայելից, այդ դեպքում Մոսկվայի` Բաքվի վրա ազդելու լծակները կթուլանան։ Իսկ հիմա Ռուսաստանն ունի հնարավորություն ազդելու Բաքվի վրա»,- ասաց Վիկտոր Լիտովկինը։

Մանրամասները՝ տեսանյութում

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները