«Իսկանդերները հասել են Հայաստան».ռուսական լրատվամիջոցի անդրադարձը

Լրատվամիջոցը գրում է, որ այս համաձայնությունը կայացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի երկրներին տրամադրվելիք զենքի պայմանագրի շրջանակում:
iskander

«Իսկանդերները հասել են Հայաստան». այսպես է վերնագրված ռուսական հայտնի լրատվիջոցներից մեկում՝ «Վեդոմոստի»-ում հրապարակված հոդվածը, որում մասնավորապես ասված է, որ Ռուսաստանի անդրկովկասյան դաշնակիցը դրանք օգտագործելու է Ադրբեջանին զսպելու համար:

Հոդվածագիրը նշում է, որ ուրբաթ օրը սոցիալական ցանցերում տարածվել են Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի փորձից լուսանկարներ, որոնցում երեւում են նաեւ «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը: «Վեդոմոստիին» չի հաջողվել պաշտոնական աղբյուրներից ճշտել այս լուրի իսկությունը, բայց Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի երկու ղեկավարներ հաստատել են, որ Հայաստանին տրամադրվել է «Իսկանդեր» համալիր:

Միեւնույն ժամանակ նրանք շեշտել են, որ այս համաձայնությունը կայացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի երկրներին տրամադրվելիք զենքի պայմանագրի շրջանակում եւ դրանում ռուսական պետությունը միջնորդի դեր չի կատարել: Սա նշանակում է, որ «Իսկանդերները» Հայաստանին չեն տրամադրվել վերջին վերցված 200 միլիոն դոլար վարկի շրջանակում:

Ենթադրվում է, որ Հայաստան է ներկրվել առնվազն մեկ դիվիզիոն հրթիռային համակարգ: Սույն մոդիֆիկացիան կարող է խոցել թիրախները մինչեւ 280 կմ հեռավորության վրա:

*

*