Բակո Սահակյան՝ «Իսկանդերները» խաղաղություն կապահովեն Արցախում

ԱՀ-ն հանդես չի գալիս ագրեսիվ, շովինիստական և ռազմատենչ հայտարարություններով: Փոխարենը՝ պաշտոնական Բաքուն իրեն ճիշտ հակառակն է պահում:
bako

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը խոսել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների ներկայությունը կայունացնող դերի, ինչպես նաև հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղության մասին, հատնում է «Gazeta.ru»-ն։

ԼՂՀ նախագահը նշել է․

«Նման զենքի ներկայությունը կայունացնող դեր է կատարում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում։ Պատճառը, իհարկե պաշտոնական Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի «շնորհիվ» ուժը, ցավոք, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման առավել արդյունավետ մեխանիզմն է»։

Ըստ Բակո Սահակյանի՝ ԱՀ-ն հանդես չի գալիս ագրեսիվ, շովինիստական և ռազմատենչ հայտարարություններով: Փոխարենը՝ պաշտոնական Բաքուն իրեն ճիշտ հակառակն է պահում:

Այսուհանդերձ, Բակո Սահակյանը նշել է նաև, որ Ռուսաստանը կարևոր և ծանրակշիռ դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության կարգավորման հարցում։

«Հենց նրա ջանքերի և ուղղակի մասնակցության շնորհիվ է 1994 թվականին խաղաղություն հաստատվել և ստորագրվել Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ պայմանագիր: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության բոլոր տարիների ընթացքում Ռուսաստանը ակտիվ մասնակցում է բանակցային գործընթացում և ինչպես մյուս համանախագահ երկրները՝ հավատարիմ է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կառուցողական մոտեցմանը»,- ասել է ԼՂՀ նախագահը:

*

*