«Քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եղել»․ Իրանի արտգործնախարար

Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է․․․
iran-hayastan--agn

Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ լավ հարաբերություններ ունի հարեւան պետությունների հետ, մասնավորապես՝ բարձր մակարդակի համագործակցություն Հայաստանի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

«Վերջին տարիների քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եղել: Բավականին լավ հնարավորություն է ընձեռնված երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Հայաստանի հետ համագործակցության շրջանակում կարեւորագույն ոլորտներից են էներգետիկ եւ տարանցման ոլորտները, բնապահպանությունը: Գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը նույնպես շատ ենք կարեւորում: Միասին աշխատում ենք, որպեսզի այս տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն պահպանվի: Ուրախ եմ, որ հաջողություն ենք գրանցել երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում»,-ասաց Իրանի արտգործնախարարը:

*

*