Արմեն Սարգսյանը ցավակցել է Ինդոնեզիայի նախագահին

Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
indonezia-erkrasharj4

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի եւ ավերածությունների պատճառ է դարձել:

«Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ եւ Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն եւ ոգու արիություն»,-ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:

*

*