Հայկ Մարությանին ընտրողը քվեարկելու է ժողովրդի օգտին. Նիկոլ Փաշինյան

Անդրադառնալով շշուկներին, թե Հայկ Մարությանը Հյուսիսային պողոտայում տուն ունի, վարչապետը նշեց...
nikol-pashinyan-im-qayl3 (1)

ՀՀ վարչապետ,  «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կարևորում է նրանով, որ ժողովուրդը պետք է վերահաստատի Հանրապետության հրապարակում տարած հաղթանակը: «Իմ քայլը» դաշինքի, դաշինքի ցուցակի առաջին համար Հայկ Մարությանի օգտին քվեարկողը քվեարկելու է ժողովրդի օգտին: Վարչապետը նման տեսակետ հայտնեց դաշինքի հանրահավաքին ունեցած իր ելույթում:

«Այս ընտրություները  չափազանց կարևոր են, որովհետև դրանք առաջին ընտրություներն  են Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո: Այսպիսով՝ այս ընտրություները ստանում են բացառիկ կարևոր քաղաքական նշանակություն: Հայաստանի քաղաքացին պետք է վերահաստատի այն հաղաթանակը, որ տարել է հրապարակում: Այս ընտրություններում խնդիրն այն չէ՝ Հայկ Մարությանը ընտրվելու է քաղաքապետ, թե ոչ, այլ ժողովուրդն իր հաղթանակը վերահաստատելու է, թե ոչ: Բոլոր նրանք, ովքեր ուզում են Հայաստանում վերահաստատել ժողովրդի իշխանությունը, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը, ուրեմն ընտրատեղամասերում պետք է քվեարկեն բացառապես «Իմ քայլը» դաշինքի, Հայկ Մարությանի օգտին»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով Հայկ Մարությանի համահեղինակած «Կարգին հաղորդման» մասին՝ վարչապետը նշեց՝ դա ծանրագույն աշխատանք է եղել, որ Հայկ Մարությանը կատարել է: Հիշեց՝ Մարությանը նույնիսկ տունն է գրավ դրել ֆիլմ նկարելու համար: Հետո կարողացել է հաջողության հասնել, քանի որ ժողովուրդն է  այդպես ուզել: Անդրադառնալով շշուկներին, թե Հայկ Մարությանը Հյուսիսային պողոտայում տուն ունի, վարչապետը նշեց՝ ինքն իր քրտինքով է դա վաստակել:

*

*