«Իմ քայլը» չի քննարկել ԲԴԽ-ն կամ ՍԴ-ն ցրելու հարցը. Մակունց

«Կատարյալ հերյուրանք է: Հորդորում եմ չտարածել ապատեղեկատվություն»
lilit-makunts

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հերքում է տեղեկությունը, թե խմբակցությունը քննարկել է Բարձրագույն դատական խորհուրդը և Սահմանադրական Դատարանը ցրելու հարցը:

«Պաշտոնապես հերքում եմ, որ խմբակցության հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել: Կատարյալ հերյուրանք է: Հորդորում եմ չտարածել ապատեղեկատվություն»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նա:

*

*