«Իմ քայլը» խմբակցության օրակարգում պետության կառավարման մոդելի փոփոխության հարց չկա

«Մենք անպայման պետք է թիմային քննարկում ունենանք, անձնական մեկնաբանություն չէի ցանկանա տալ»․ Լ․ Նազարյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության օրակարգում պետության կառավարման մոդելի փոփոխության հարց չկա: Այս մասին փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը:

«Սահմանադրական բարեփոխումները մեր օրակարգում են, սակայն պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված քննարկումներ դեռ չենք ունեցել: Մենք անպայման պետք է թիմային քննարկում ունենանք, անձնական մեկնաբանություն չէի ցանկանա տալ»,- ասաց Նազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*