Իջևանի քաղաքապետը հրաժարական է տվել

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
ijevan-qaxaqapet

Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարական է տվել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Իջևանի համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով ներկայացրել է դիմում` իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Պատճառը չի նշել»,- ասաց Չոբանյանը:

Քննչական կոմիտեն Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

*

*