Գյումրիում երթևեկությունը կաթվածահար է եղել. հավաքի մասնակիցները նստացույց են անում

Արթուր Խաչատրյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հորդորել են բնակիչներին հանգիստ երթ անցկացնել
gyumri-cuyc

Գյումրիում ակտիվիստները փակել են թատերական հրապարակ տանող ճանապարհները: Գյումրիում բուհերի ու քոլեջների ուսանողները, ինչպես նաև ավագ դպրոցների ու վարժարանների բարձր դասարանցիները երթի ելնելով փակել են Գյումրու շատ ճանապարհներ:

Հավաքվելով Շիրակի մարզպետարանի, ապա Գյումրու քաղաքապետարանի մոտ՝ ուսանողները շարժվել են Վարդանանց հրապարակ: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հորդորել են բնակիչներին հանգիստ երթ անցկացնել և զերծ մնալ օրինախախտումներից: Այս պահին հավաքի մասնակիցները նստացույց են անում թատերական հրապարակին հարող փողոցում: Քաղաքում երթեկությունը կաթվածահար է եղել։

*

*