«Պայքարել ենք նոր սկզբի համար, հիմա էլ պայքարում ենք, որ այդ փոփոխությունները թղթին չմնան»

Դաշնակցության ներկայացուցիչների նախընտրական քարոզարշավն Արագածոտնի մարզ էլ հասավ:

Դաշնակցության ներկայացուցիչների նախընտրական քարոզարշավն Արագածոտնի մարզ էլ հասավ: Արագած, Շենավան, Ծաղկահովիտ համայնքներից հետո, կուսակցության ներկայացուցիչներին լսեցին նաեւ Ապարան քաղաքում:

Ապրիլի ընտրությունները մեր երկրի համար պատմական են՝ վստահեցնում է Դաշնակցության համապետական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Ստեղծվել է մի համակարգ, որը նվազագույնի է հասցրել ընտրակեղծիքները, քվեն դարձել է ուժ: Սա Դաշնակցության համար փոքրաթիվ ուժերով ձեռք բերված մեծ հաղթանակ է:

«Հինգ մանդատ ունեցող Ֆրակցիան կարողացել է երկրի համակարգը փոխել, կառավարման ու ընտրական համակարգ փոխել, քվեն դարձել է ուժ»,- ասաց Ռուսատմյանը:

Նոր համակարգի առավելությունները մեծ են: Այլեւս իշխանությունը վերարտադրվելու փոխարեն պիտի փորձի վերընտրվել: Նոր ընտրություններից հետո էլ չեն լինելու հաղթողներ ու պարտվողներ, չի լինելու քաղաքական ուժ, որը կստանա ամեն ինչ ու անսահմանափակ լծակներ:

Մեկ անձի անսահմանափակ իշխանությունն է երկրում անառողջ մթնոլորտ ստեղծել, վստահեցնում է Արմեն Ռուստամյանը: Իրենք այս խնդրի լուծումը տեսնում են կառավարման նոր համակարգի մեջ: Պայքարել են, համոզել այս նոր սկզբի համար, հիմա էլ պայքարում են արդար ճանապարհով, որ այդ փոփոխությունները թղթին չմնան:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*