ՀՅԴ-ն դեռևս չի քննարկել, թե ում է սատարելու Երևանի ավագանու ընտրություններին

Ծրագրերի մանրամասն ուսումնասիրությունից հետո` անհրաժեշտության դեպքում` հետագայում նաև հայտարարություն կլինի...
hyd-klor-seghan-paris

ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրությունների կաջակցի այն ծրագրերին, որոնք ապահովելու են մայրաքաղաքի զարգացումը: Այս մասին ապրիլի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` ՀՅԴ գերագույն մարմնում դեռևս չի քննարկվել, թե ում են սատարելու Երևանի ավագանու ընտրություններին, սակայն, նախարարի կարծիքով` այն քաղաքական համաձայնությունը և ծրագրային մոտեցումները, որոնք ՀՅԴ-ն ունի, չեն խաթարելու իրենց ձևաչափը:

«ՀՅԴ Երևանի կառույցը գնահատել էր, որ մայրաքաղաքում սպասվածից ավելի քիչ ձայներ էր հավաքել ԱԺ ընտրությունների ժամանակ, այդ պատճառով` որոշեցինք նոր լրացուցիչ փորձության մեր Երևանի կառույցը չտանել»,- ասաց Մինասյանը` պատճառաբանելով ՀՅԴ-ի Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելը:

Նախարարը նաև հավելեց, որ ծրագրերի մանրամասն ուսումնասիրությունից հետո` անհրաժեշտության դեպքում` հետագայում նաև հայտարարություն կլինի, թե ում են սատարելու:

*

*