Տեղի է ունեցել ՀՅԴ-ի և «Երկիր Ծիրանի» կուսակցության հանդիպումը

Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է քաղաքական հանդիպումների շարքը:
hyd-yerkir-cirani

Շարունակվում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունները։ Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում տեղի ունեցավ հանդիպում «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ, որին մասնակցում էին կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, Գործադիր մարմնի անդամներ Արամ Ենոքյանը, Մարինա Կրիմլյանը եւ Քաղաքական խորհրդի ղեկավար Գուրգեն Ներսիսյանը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ներկայացնում էին Լիլիթ Գալստյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Շաղիկ Մարուխյանը եւ Արթուր Խաչատրյանը։

Կողմերն անդրադարձ կատարեցին Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացումներին, իրենց մտահոգությունը հայտնեցին երկրի արտաքին եւ ներքին ճակատներում առկա մարտահրավերների առնչությամբ՝ անընդունելի համարելով ազգային պետական ուղեգծից շեղման տեսանելի միտումները։ Երկու կուսակցություններն էլ անթույլատրելի են գտնում երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը եւ հատկապես Արցախի շուրջ ազգային միասնականության ոգին ջլատող դրսեւորումները։

Կողմերը քննարկեցին նաեւ ազգային պետական շահից բխող միասնական օրակարգերի ձեւավորումն ու նրանց շուրջ համագործակցության հնարավորությունը։

66473007_690839404676378_7625877020034990080_n 66206535_2396415890580648_1568310112748044288_n

*

*