Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները․ ՀՅԴ վերլուծությունը

«Ճանապարհահատվածը աչքի չի ընկնում բարձրորակությամբ և արագընթացությամբ»
hyusis-harav-chanaparh (1)

Վերջին ամիսների ընթացքում քաղաքական, մասնագիտական և մամուլի շրջանակներում մեծ հետաքրքրություն կա Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման  նկատմամբ, ինչը, անշուշտ, պայմանավորված է մեծ ակնկալիքներով և այս ծրագրի իրականցման համար վերցված վարկերի նպատակային օգտագործման հրամայականով:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նկատմամբ հասարակական վերահսկողությունը և վստահությունը ապահովելու համար ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը նախաձեռնել է փաստաթղթային ուսումնասիրություն (շուրջ 4000 էջ), որի արդյունքում արձանագրվել են մի շարք մտահոգություններ, դրանք են՝

1. 2012 թվականին հայտարարված ուսումնասիրությունների համաձայն՝ Հյուսիս-հարավ 556 կմ ճանապարհային միջանցքի կառուցման ծրագիրը գնահատվել էր 962 մլն. ԱՄՆ դոլար, որից 500 մլն. ԱՄՆ դոլարի չափով պետք է վարկավորեր Ասիական զարգացման բանկը, Հայաստանի Հանրապետության կողմից համաֆինանսավորումը կազմելու էր 115 մլն. ԱՄՆ դոլար և այլն:

Ծրագրի ֆինանսավորման համար արդեն 72 մլն. եվրո է հատկացրել Եվրոպական ներդրումային բանկը, 100 մլն. դոլար էլ Եվրոպական զարգացման բանկը: 26.09.2017 թվականին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար՝ Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ վերջին հաշվարկների համաձայն՝ ներդրումային ծրագիրը կարժենա մոտ 2 մլրդ. ԱՄՆ դոլար, ինչը հարցականի տակ է դնում այս ծրագրի նպատակահարմարությունը և տնտեսական արդյունավետությունը: Սա այն դեպքում, երբ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ռազմավարական ծրագրի համար տարբեր գնահատականներով անհրաժեշտ է մոտ 2.5-3 մլրդ. ԱՄՆ դոլար:

Շարունակությունը՝ այստեղ։ 

*

*