Վանաձորում ՀՅԴ ցուցակը գլխավորող Նելսոն Մամուլյանը հրաժարական է տվել

Նա նշել է, որ Դաշնակցության մասնակցությունը նպատակամղված էր համայնքային կառավարման նոր որակի եւ մշակույթի ներմուծմանը:
nelson-mamulyan

Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Նելսոն Մամուլյանը հրաժարական է տվել: Վերջինս իր այս քայլը մեկնաբանել է ֆեյսբուք սոցիալական կայքում գրառում կատարելով, որտեղ նշել է, որ Դաշնակցության մասնակցությունն այս ընտրություններում նպատակամղված էր համայնքային կառավարման նոր որակի եւ մշակույթի ներմուծմանը:

«Հաշվի առնելով, որ ՀՅԴ համամասնական ցուցակը, չնայած հավաքելով մասնակիցների քվեների 6.37 %-ը, ավագանում կներկայա 2 մանդատով, չստացավ վանաձորցիների մեծամասնության քվեն, ինչի համար, որ մասնակցում էինք ընտրարշավին, շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սատարեցին մեր թիմին եւ ինձ` որպես թիմի ավագ (կամ ինչպես ընդունված է ասել`թիվ 1 համար) եւ հավաստելով, որ ավագանու անդամի կարգավիճակն ինձ համար գերնպատակ չէր, հայտնում եմ ինքնաբացարկ, հնարավորություն տալով համամասնական ցուցակի հաջորդ համարով ընկերոջս դառնալու ավագանու անդամ»,- գրել է Նելոսն Մամուլյանը:

*

*