ՀՅԴ երիտասարդները կոչ են անում հրաժարվել ընտրակաշառքից

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում բաժանեցին...

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում բաժանեցին ուսանողական միության «Նոր սերունդ, արդար Հայաստան» կարգախոսով նախընտրական բուկլետները: ՀՅԴ ուսանողները քաղաքացիներին հորդորեցին հրաժարվել ընտրակաշառքից և քվեարկել հանուն արդար Հայաստանի:

Դաշնակցական երիտասարդները համոզված են՝ մրցունակ կրթությունն է արդար երկրի, զարգացող հասարակության գրավականը: Քաղաքական պատասխանատվություն կրելով կրթության և գիտության ոլորտի համար՝ Դաշնակցությունը, ի դեմս իր ուսանողական միության, նախանձախնդիր է առկա խնդիրները վեր հանելու և դրանք լուծելու հարցում:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում:

*

*