Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ պատանեկան ճամբարը

Ճամբարին մասնակցում են 200-ից ավելի պատանիներ:
hyd-patanekan-jambar

2008 թվականից Արցախում պատանեկան ճամբարներ անցկացնող Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միության համար այս տարին եւս բացառություն չէր: Հուլիսի 8-ին, Ստեփանակերտի Աշոտ Բեկորի անվան 2-րդ դպրոցում Արցախ ժամանած սփյուռքահայ երիտասարդները եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներն ազդարարել են ՀՅԴ պատանեկան ճամբարի մեկնարկը:

Ճամբարին մասնակցում են 200-ից ավելի պատանիներ: Տասնօրյա տեւողությամբ ամառային ճամբարի ընթացքում պատանիներին ուսուցանվելու են ազգային, հայրենասիրական երգեր, հայոց պատմություն, կազմակերպվելու են զանազան հետաքրքիր խաղեր, ֆիլմի դիտումներ, ձեռագործության դասեր:

Հավելենք, որ այս տարի ՀՅԴ կառույցն Արցախում նախատեսում է իրականացնել եւս 3 պատանեկան ճամբար՝ Շուշի, Ասկերան եւ Մարտունի քաղաքներում:

*

*