Մենք արել ենք շատ ավելին մեր` խորհրդարանում ներկայացված 5-7 պատգամավորներով․ Կիրո Մանոյան

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց Սևանում․․․
kiro-manoyan

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց Սևանում հրավիրված հանրահավաքի ժամանակ, տեղեկացնում է yerkir.am-ը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն իր ելույթում նշեց, որ այս ընտրությունները կարևոր են երկրի համար, քանի որ խոստանում են լինել նոր որակի ընտրություններ: Նրա խոսքով` թեև քարոզարշավն այնքան էլ հույս չի ներշնչում այդ նոր որակի մասին, բայց, ամեն դեպքում, այդ հնարավորությունը կա:

ՀՅԴ Բյուրոյի անդամը խոսեց նաև այն մասին, թե ինչու պետք է քվեարկել Դաշնակցության օգտին: «Այս ընտրությունների արդյունքում, որ տեղի են ունենում նոր Սահմանադրության կարգով, չի լինելու խորհրդարանում որևէ ուժ, որ միայնակ կարողանա ունենալ 2/3-ից ավելի: Դրա համար էլ այսօրվա իշխանության քվեների մի մասն իրականում փոշիանալու են: Փոշիանալու են, քանի որ 80 տոկոս էլ ստանան` իրականում խորհրդարանում ներկայացված պետք է լինեն ընդամենը 67 տոկոսով: Այդ իսկ պատճառով էլ կարիք չկա հավելյալ ճիգ գործադրել և ձեր քվեն տալ իշխող կուսակցությունը»,- ասաց Կիրո Մանոյանը:

Նա նշեց, որ նախորդ իշխանության ներկայացուցիչներին ձայն տալու մասին չի էլ խոսում և չի կարծում, որ ժողովուրդը նրանց շատ է կարոտել, ուստի նրանց քվեարկելու անհրաժեշտություն չկա: Նրանք իրականում, ըստ Մանոյանի, Հայաստանի վերանկախացման առաջին օրվանից միշտ եղել են իշխանություն և ընդդիմություն լինելու փորձ չունեն. «Հիմա ասում են, որ ուժեղ ընդդիմադիր կլինեն, բայց ընդդիմություն լինելու փորձ չունեն: Իսկ մյուս ուժերը, որոնք մինչև հիմա խորհրդարանում ներկայացվել են, տեսել եք, որ եղել են դաշինք, դաշինքը կիսվել է, ու այդ կիսվածը նորից կիսվել է: Ճիշտ է, երեք կուսակցություններ են, բայց այդ երեքը միասին չկարողացան երկու տարի դիմանալ, իսկ սա լավ բան չի հուշում, թե ինչ որակի աշխատանք պետք է տանեն միասնաբար»:

Շարունակությունը՝ այստեղ։ 

*

*