Ա. Ռուստամյան. «Ադրբեջանը պատերազմում է` բանակցությունների պատրանք առաջացնելով»

«Հայկական կողմերի շահերից դա ուղղակի չի բխում»:
rustamyan

Ադրբեջանը պատերազմում է` բանակցությունների պատրանք առաջացնելով, և սա օգտագործում է  իր պատերազմական նպատակների համար: Այս մասին այսօր ՀՅԴ-ի կողմից կազմակերպված «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա` հայկական կողմի համարժեք քայլը պետք է հանգի հետևյալին. «Հաշվի առնելով Ադրբեջանի փաստացի հրաժարումը խաղաղ կարգավորման պահանջներից` մենք ունենք բոլոր հիմքերը, մեր կողմից արդարացված են այն բոլոր միջոցները, որ կոչված են ամրապնդելու Արցախի և Հայաստանի միասնական անվտանգության համակարգը»:

Ռուստամյանն ընդգծեց, որ իմաստ ու տրամաբանություն չկա այն բանում, որ հայկական կողմերը սահմանին կարող են նախահարձակ լինել. «Հայկական կողմերի շահերից դա ուղղակի չի բխում: Սա միջազգային հանրությանը շատ հայտնի է, բայց, ցավոք, հաստատված,  ամրագրված համոզում նրանց կողմից դեռևս չկա»,- ասաց նա:

Մյուս կողմից, ըստ Ռուստամյանի, Ադրբեջանը հրաժարվում է ընդունել հակամարտության էության մասին ձևավորված պատկերացումները և, այն ներկայացնելով որպես իր ներքին խնդիր, փորձում է ձեռք բերել Արցախի ժողովրդին Ադրբեջանի սահմանադրական կարգը պարտադրելու սուվերեն իրավունք:

Արմեն Ռուստամյանն անդրադարձավ նաև Թուրքիային հակամարտության  լուծման մեջ ներգրավելու ադրբեջանական կողմի փորձերին՝ նշելով, որ այն ինքնաբերաբար օրակարգ պետք է բերի հայ-թուրքական հիմնախնդիրների ողջ փաթեթը` այդ երկրին միջնորդից վերածելով հակամարտող կողմի:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները