Կիրո Մանոյան․ «Ազատ Արցախը մարտավարական հանգրվան է, որը մեզ տանելու է դեպի միացյալ Հայաստան

ՀՅԴ-ն ոչ ռուսամետ է, ոչ ամերիկամետ, ոչ եվրոպամետ: ՀՅԴ-ն հայամետ է և հայաստանակենտրոն:
kiro-manoyan

Այսօր մեկնարկեց ՀՅԴ քարոզարշավի միջոցառումը: ՀՅԴ համամասնական ցուցակի 4-րդ տեղում գտնվող Արմենուհի Կյուրեղյանն իր ելույթում անդրադարձավ իրենց կարգախոսին` «Նոր սկիզբ, արդար Հայաստան»: Արդար Հայաստանը, նրա խոսքով, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում սոցիալական արդարությունն է: «Մենք այսօր ունենք երիտասարդություն, կանանց ներկայացվածություն, և նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծում: Նայեք մեր ծրագրին, նայեք մեր թիմին, և կտեսնեք, որ ՀՅԴ-ն ի զորու է ի կատար ածելու իր ծրագիրը»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն իր ելույթում անդրադարձավ Արցախի հարցին:«Մեզ համար ազատ, անկախ Արցախը մարտավարական հանգրվան է, որը մեզ տանելու է դեպի միացյալ Հայաստան: Անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի ու Արցախի միջև ռազմաքաղաքական գործակցությունը: Կարևոր ենք համարում մեր բանակի հզորացումը, այս ուղղությամբ արդեն կան որոշ ծրագրեր, որոնք սկսել են իրագործվել: Մեր մոտեցումն է` Նիկոլ Դումանի մշակած համաժողովրդային բանակի օրինակով բարձրացնել մեր բանակի պաշտպանությունը»-ասաց Կիրո Մանոյանը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Կիրո Մանոյանի խոսքով` ՀՅԴ-ն ոչ ռուսամետ է, ոչ ամերիկամետ, ոչ եվրոպամետ: ՀՅԴ-ն հայամետ է և հայաստանակենտրոն:«Որպես համահայնական նպատակներով, համահայկական կառույց ունեցող կուսակցություն, մենք նաև մեր վրա ենք ստանձնում Սփյուռքի հարցերի կարգավորումը, հատկապես Սփյուռքում համայնքների անվտանգության հարցը: Կարևոր է Սփյուռքին հնարավորինս մասնակից դարձնել Հայաստանի կյանքին»,- ասաց Կիրո Մանոյանը:Նրա խոսքով կարևոր ուղղություններից է նաև Վրաստանի հետ հարաբերությունների սերտացումը: ՀՅԴ-ն գտնում է, որ դա կարևոր է Ջավախքում բնակվող վիրահայության քաղաքացիական իրավուքնների տեսանկյունից:

*

*